00:00:00

Ծննդավայր լքելուց ավելի սարսափելի բան մեկ էլ հարազատի կորուստն է այս կյանքում. արցախցի

16:14, 07 օգոստոս 2022 Լեռնային Ղարաբաղ

Ծննդավայր լքելուց ավելի սարսափելի բան մեկ էլ հարազատից կորուստն է այս կյանքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի Անի Առաքելյանը:

«Վերջին դեպքերի հետ էլ բացում եմ ցավիս քարտեզը ու մտածում, թե հաջորդը, որի համար պետք է հառաչել:

Ի վերջո, անկախ հանրապետությունից դարձանք գաղութ ու վերադարձանք մեր սկզբին, տրվեց իբրև իրականություն այն, ինչը հեռու երազ էր:

Մեր ապրածում, իրականություն չկա երկինք չկա Աստված չկա, ճշմարտությունը, արդարությունը, հեռացել է իր նախնական իմաստից` Աստծուց:

Ես ատում եմ իմ երկրի ներքին այն թշնամիներին, ովքեր ոչինչ չեն անում և ովքեր անում են չթողնելով ոչինչ:

 

Ձեզ մի բան կարող եմ ասել թե ինձնից խլել եք ծննդավայր, մանկության սրտի ընկեր, եղբայր, մեկ է, ինձ չեք կոտրել, թուրքը չգիտեմ հասկացա՞վ, թե` չէ, բայց դուք ձեր ականջին օղ արեք, որ ինձանից խլված ազատությունը ուրիշ ոչ մեկին պատկանել չի կարող:

Էս պայքարը իմն է ու ինձնման պայքարողներից յուրաքանչյուրինը և այս գիրքը չի կարող փակվել այնքան ժամանակ, մինչև նոր գիրք չբացվի նոր հերուսությամբ ու հաղթանակով:

Մի քիչ երկար ստացվեց!

Ես հետ եմ գնալու, հետ եմ գնալու ու դրանով լուծելու եմ վրեժս ամեն տեսակի թշնամիներից, թեև տեսակներ չունեք դուք»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր