00:00:00

Իրաքում պետական ​​ծառայողներն արձակուրդ են ուղարկվել ավելի քան 50 աստիճան շոգի պատճառով

23:57, 06 օգոստոս 2022 Աշխարհ

Իրաքի շատ շրջաններում պետական ​​ծառայողներն արձակուրդ են ուղարկվել, քանի որ որոշ շրջաններում ջերմաստիճանը 50°C-ից բարձր ցուցանիշի է հասել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Երկրի մի քանի քաղաքներ գլխավորել են աշխարհի ամենաթեժ վայրերի ցանկը։ Կիզիչ շոգի պատճառով առնվազն 10 նահանգ դադարեցրել է պետական ​​աշխատողների մեծ մասի աշխատանքը, հայտնում է Kurdistan24-ը։

Տանջանքները սրվում են էլեկտրաէներգիայի կանոնավոր անջատումների պատճառով, որոնք անհնարին են դարձնում օդորակիչների օգտագործումը։

Այս տարի սաստկացել են նաեւ փոշու փոթորիկները։ Ջերմային ալիքներն ավելի հաճախակի են դարձել, ավելի ինտենսիվ եւ երկար են տեւում՝ կլիմայի մարդածին փոփոխությունների պատճառով:

Իրաքը ՄԱԿ-ի կողմից Մերձավոր Արեւելքի կլիմայի փոփոխության համար ամենախոցելի երկրներից մեկն է ճանաչվել։ Ջերմային ալիքը հանրապետությունում շարունակվում է հուլիսի կեսերից եւ, ըստ կանխատեսումների, կշարունակվի։

Կիզիչ շոգն Իրաքում սովորական երեւույթ է, քանի որ այն գտնվում է Երկրի ամենաշոգ վայրերից մեկում: Սակայն բնակիչներն ասում են, որ պայմանները վատթարանում են: Բասրայի հարավային նավահանգստում, որտեղ ջերմաստիճանը հատկապես բարձր է, պետական ​​աշխատողները քառօրյա արձակուրդ են ուղարկվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր