00:00:00

ԻՊ-ը ստանձնել է Քաբուլում պայթյունի պատասխանատվությունը

23:38, 06 օգոստոս 2022 Աշխարհ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով վիրավորվել է 22 մարդ, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը:

Պայթյունը որոտացել է այսօր՝ օգոստոսի 6-ին, Աֆղանստանի մայրաքաղաքի արևմուտքում։

Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Խալիդ Զադրանը Twitter-ում հայտնել է, որ երկու մարդ զոհվել է, ևս 22-ը՝ վիրավորվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր