00:00:00

Խորվաթիայում լեհական ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 12 եւ վիրավորվել 31 մարդ

20:48, 06 օգոստոս 2022 Աշխարհ

Խորվաթիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 31 մարդ, հայտնում է Reuters-ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպի վայր, որը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5։40-ին Բրեզնիցկի Հումի մոտ՝ մայրաքաղաք Զագրեբի ուղղությամբ, ոստիկանության աշխատակիցներ, հրշեջների եւ բժիշկներ են ուղարկվել։

«Մենք ունենք 43 վիրավոր, նրանցից 12-ը մահացել են»,- ասել է Խորվաթիայի Անհետաձգելի Բժշկության օգնության ինստիտուտի տնօրեն Մայա Գրբա-Բուեւիչը:

«Բոլոր զոհերը Լեհաստանի քաղաքացիներ են, այս պահին մենք կարող ենք դա հաստատել,- ասել է Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:- Ավտոբուսը Վարշավայի համարներով է»։

Ուղեւորներն ուխտավորներ էին, որոնք մեկնում էին Մեժդուգորյե՝ հռոմեական կաթոլիկ սրբավայր հարավային Բոսնիայում,  լրագրողներին հայտնել է Խորվաթիայի ներքին գործերի նախարար Դավոր Բոժինովիչը։

Վթարի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր