Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հարթակ դառնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման համար։
«Չնայած դժվարություններին, համոզված եմ, որ ուկրաինական ճգնաժամը կկարգավորվի բանակցային սեղանի շուրջ։ Ես ևս մեկ անգամ Պուինին հիշեցրի, որ մենք կարող ենք անցկացնել նրա հանդիպումը Զելենսկու հետ», -ասել է թուրք առաջնորդը։
«Աղոթում եմ, որ Սոչիի մեր հանդիպումն օգտակար լինի մեր տարածաշրջանի, հատկապես՝ Թուրքիայի ու Ռուսաստանի համար»,-ընգծել է նա։