ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հանդիպել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հետ։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Ռամզան Կադիրովը հայտնել էր, որ Պուտինի ու Էրդողանի բանակցությունների ընթացքում ծանոթացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Թուրքիայի ազգային հետախոզության կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ։