Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում խնդիրների կատարումը, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետում իրադրության շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել՝ նշված է ՌԴ պաշտպանության նախարարության օգոստոսի 5-ի ամփոփագրում: