00:00:00

Ամերիկացին բացահայտեց Նիկոլի կեղտոտ խաղը

22:52, 05 օգոստոս 2022 Աշխարհ

ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան, ում կինը, ի դեպ, թրքուհի է, Ադրբեջանական CBC TV-ին տված հարցազրույցում խոսել է այս օրերին Արցախում կատարվողի մասին ու հանդես եկել ուշագրավ հայտարարություններով, որոնցից մեկը վերաբերել է Արցախում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտին:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ռուսների խաղաղախահ առաքելությունն Արցախում՝ Բրայզան հայտարարել է.«Հնարավոր է՝ հայկական կողմը որոշել է, որ ռուս խաղաղապահները չեն կարող գերիշխել և կարելի է իրավիճակից օգտվել, ես չգիտեմ: Ես գիտեմ, որ մինչև այս պահը ռուս խաղաղապահները, ըստ էության, նորմալ գործել են, բայց խնդիրը շատ բարդ է, գուցե այլ ելք է պետք: Լավ է, որ թուրք խաղաղապահները գտնվում են Աղդամում, բայց նրանք չեն գործում, ընդամենը դիտարկում են, սակայն հնարավոր է՝ նրանց դերը մի փոքր ընդլայնվի»:

Բրայզայի թափանցիկ ակնարկներն է՛լ ավելի արտահայտիչ երանգներ են ձեռք բերում Նիկոլի՝ օգոստոսի 4-ին արած համապատասխան հայտարարությունների ֆոնին՝ ուղղված ՌԴ խաղաղապահների դերին Արցախում: Հիշեցնենք, որ Նիկոլը նախ՝ բարձրացրել էր խաղաղապահների արդյունավետության հարցը՝այն կասկածի տակ դնելով, ապա անհրաժեշտ համարել միջոցների ձեռնարկումը՝ խաղաղապահների մանդատը միջազգայնորեն հաստատելու, կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու:

Բրայզան բացահայտել է Արևմուտքի պլանը. Թուրքիան պետք է անմիջական ու գործուն ներգրավվածություն ունենա Արցախում իրականցվող խաղաղապահ առաքելությունում: Այլ կերպ ասած՝ այն, ինչից Ռուսաստանին հաջողվել էր խուսափել նոյմեբերի 10-ի փաստաթղթով, Նիկոլի պասով Արևմուտքը ջանում է իրականություն դրաձնել՝ խաղադրույք կատարելով ՆԱՏՕ-ական Թուրքիաի վրա: Ավելին՝ հնարավոր է, որ հենց թուրքերի դերակատարման մեծացումն է այն գինը, որն Արևմուտքը պահանջելու է՝ ռուսական առաքելությունը միջազգայնորեն հաստատելու:

Ահա այսպիսի կեղտոտ խաղ է խաղում Նիկոլը՝ չանսալով Մոսկվայից հնչող նախազգուշացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր