00:00:00

Բազմաթիվ հասարակական, քաղաքական օղակների ներկայացուցիչներ հասցեական և սկզբունքային դիրքորոշում են արտահայտել՝ դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը. Բաբայան

19:02, 05 օգոստոս 2022 Լեռնային Ղարաբաղ

Գոհունակությամբ արձանագրում ենք, որ բազմաթիվ հասարակական, քաղաքական օղակների ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից և Մերձավոր Արևելքից հասցեական և սկզբունքային դիրքորոշում են արտահայտել՝ դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը և կոչ անելով զսպել այդ երկրի ագրեսիվ գործողությունները։

Երախտագիտություն ենք հայտնում Արցախի, հետևաբար, արդարության բոլոր աջակիցներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Նման քաղաքական և բարոյական աջակցությունը շատ կարևոր է Արցախի համար։ Այն նաև կարևոր է միջազգային հանրության համար, որտեղ նկատելի են արժեհամակարգի խարխլման լուրջ և մտահոգիչ գործընթացներ։

Ցավոք սրտի, նույն սկզբունքայնությունը չեն ցուցաբերել մի շարք երկրներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, որոնց գործունեությունն անմիջապես առնչվում է ժողովրդավարությանը, միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը, որոնք անհասցե հայտարարություններ են արել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի կապակցությամբ»,- գրել է նա։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր