00:00:00

Արցախից տեղահանվածները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ եւս նամակ հանձնեցին

13:02, 05 օգոստոս 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախից տեղահանվածները ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիայից հետո երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ եւս նամակ հանձնեցին: «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանը ընթերցեց նամակը.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիայի կառավարությանը:

Թուրք-ադրբեջանական զավթիչների կողմից բռնագաղթված Արցախի Հանրապետության բնակավայրերից Հայաստանում ապաստանած փախստականների ՀԿ-ների լիազորած ներկայացուցիչների միացյալ դիմում:

Օգտվելով 2020-ի աշնանային պատերազմի  հետեւանքով որոշակի ուժերի կողմից ստեղծված Մինսկի համանախագահող երկրների գործունեության արհեստական խոչընդոտից, ֆաշիստական Ադրբեջանը նոր ռազմական զավթումներ է սկսել Արցախի բնկավայրերի նկատմամբ: Դա մեր կողմից գնահատվում է որպես հայերի նկատմամբ ավելի քան  մեկ դար իրագործվող ցեղասպանության շարունակություն: Տպավորություն կա, որ ռուսները չտեսնելու են տալիս ադրբեջանական զավթիչների անօրեն զավթումները: Արցախի տարածքում հայությունը կանգնել է իսպառ վերանալու վտանգի առաջ:

Որպես ժողովրդավար երկիր, Ֆրանսիան միշտ իր արդար ձայնն է բարձրացրել ի պաշտպանության արցախահայության ինքնորոշման իրավունքի: Խնդրում ենք Մինսկի համանախագող Ֆրանսիայի կառավարությունից ֆրանսիական խաղաղարար ուժեր մտցնել Արցախի Հանրապետության տարածք՝ Հայաստանի հետ Արցախին կապող միակ կյանքի ճանապարհի կամ Բերձորի ճնապարհի անվտանգությունը ադրբեջանական զավթիչներից պաշտպանելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր