Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է ԼԳԲՏ+ իրավունքների դեսպանի նոր պաշտոնի ստեղծման մասին ամբողջ աշխարհում խտրականության դեմ պայքարին ուղղված ջանքերի շռջանակներում։
Նրա խոսքով՝ դեսպանը կնշանակվի մինչեւ տարեվերջ։ Նա, մասնավորապես, պատասխանատու կլինի նույնասեռականության եւ տրանս ինքնության համընդհանուր ապաքրեականացման համար։
Նա նաեւ հայտարարել է 3 միլիոն եվրոյի չափով հիմնադրամի ստեղծման մասին՝ Ֆրանսիայում արդեն գործող 35-ից զատ տասը նոր ԼԳԲՏ+ կենտրոնների ֆինանսավորման համար: