Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստան այց առայժմ նախատեսված չէ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը մինչև տարվա վերջ կայցելի Հայաստան:
«Հրավեր, իհարկե, կա, բայց ոչ, հիմա հստակ ժամկետներ չկան»,- ասել է Պեսկովը: