00:00:00

Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցումը կավարտվի մինչև գարուն. Գնել Սանոսյան

13:14, 04 օգոստոս 2022 Արտաքին քաղաքականություն

Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղու՝ Հայաստանի տարածքում գտնվող հատվածի՝ Տեղ-Կոռնիձոր ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Շինարարությունը սկսել ենք, տեխնիկաները աշխատում են։ Երեք մասի ենք բաժանել, ակտիվ աշխատում ենք»,- նշել է Սանոսյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Արցախը Հայաստանին կապող միջանցքի հարցը։ Ըստ Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդագրության՝ ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ։

Քարտեզում կարմիրով նշված է գործող Տեղ-Բերձոր-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը։ Կանաչով նշված է Կոռնիձոր-Հին Շեն-Մեծ Շեն հատվածը, իսկ դեղինով Շուշին շրջանցող ճանապարհի ենթադրվող երթուղին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր