«Հրապարակի» տեղեկություններով՝ Տավուշի սահմանին կուտակումներ են, ադրբեջանական ուժերը զորք ու տեխնիկա են կուտակել։ Կուտակումներ կան մարզի տարբեր հատվածներում, օրինակ Այգեպարի մոտ գտնվող նախկին օդանավակայանի հատվածում, որտեղ տևական ժամանակ է ակտիվ շինարարություն է ընթանում, բնակիչների պնդմամբ օդանավակայանի տարծքում՝ ռուսական ռազմաբազա է լինելու։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ տեսանելի են տասնյակ տանկեր, զորք։ Կապ հաստատելով Բերդի համայնքապետարան՝ փորձեցինք զրուցել համայնքապետի հետ։
Մեզ ասացին, որ կմիացնեն, սակայն միացրին համայնքապետարանի մեկ այլ ներկայացուցչի հետ, որը մեր դիտարկումներին ի պատասխան ասաց․ «Նախ ես պրն Մանուչարյանը չեմ։ Իսկ ձեր հարցերի մասով դիմեք Պաշտպանության նախարարությանը։ Այո, դիմեք ՊՆ-ին, զբաղված եմ»։
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն էլ խոսափելով հարցերի բանավոր պատասխանից՝ գրավոր հարցում պահանջեց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f4c5e7cbac3e5ccf9254b89e78bcef34