Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և երկխոսության վերսկսման համար։ Այս մասին ասված է ԵԱՀԿ–ում Լեհաստանի նախագահության թվիթերյան գրառման մեջ:
«Մենք նախկինի պես վճռական ենք աջակցելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։