00:00:00

Խնդրում ենք ձեռնպահ մնալ շփման գծում առկա իրադրության շուրջ իրականությանը չհամապատասխանող կամ չստուգված տեղեկություններ տարածելուց

12:26, 02 օգոստոս 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության ներքին անվտանգությունն ու հանրային կյանքի բնականոն ընթացքն ավելորդ ցնցումներից զերծ պահելու համար խնդրում ենք ձեռնպահ մնալ շփման գծում առկա իրադրության շուրջ իրականությանը չհամապատասխանող կամ չստուգված տեղեկություններ տարածելուց: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Դատախազությունը:

«2022 թվականի օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնվող ու իրականացվող սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության կողմից արդեն որերորդ անգամ բարձրաձայնված՝ հայատյաց քաղաքականության ու Արցախը հայաթափելու ռազմավարության տակտիկական քայլերի մասն են: Արցախի պաշտպանության բանակն արդեն ներկայացրել է իրավիճակը շփման գծում և պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն:

Թեև բազմիցս խոսվել է այդպիսի իրավիճակներում բացառապես պաշտոնական աղբյուրներին հետևելու անհրաժեշտության մասին, այդուհանդերձ, նմանօրինակ դեպքերում մշտապես ականատես ենք լինում ինքնագործունեության և անհարկի խուճապ ծնող երևույթների: Արցախում հանրային կյանքը լարվածության մթնոլորտում է անցնում գրեթե ամեն օր, պետական մարմիններն այդ պայմաններում փորձում են կազմակերպել առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն, քաղաքաշինական աշխատանքներ, մինչդեռ լարվածության ավելորդ բաժինը ոչ միայն կաթվածահար է անում նշված գործընթացը, այլև հիշյալ համակարգերի առջև արհեստականորեն ծնում է հավելյալ ծանրաբեռնվածություն, որպիսի հետևանք արձանագրվել է նաև վերջին օրերին: Ուստի Արցախի Հանրապետության ներքին անվտանգությունն ու հանրային կյանքի բնականոն ընթացքն ավելորդ ցնցումներից զերծ պահելու համար խնդրում ենք ձեռնպահ մնալ շփման գծում առկա իրադրության շուրջ իրականությանը չհամապատասխանող կամ չստուգված տեղեկություններ տարածելուց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր