00:00:00

Արարատ Միրզոյանը եւ Քերըն Դոնֆրիդն ընդգծել են գերիների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը

19:24, 01 օգոստոս 2022 Արտաքին քաղաքականություն

Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: 

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրի վերաբերյալ։

Քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետեւանքով ծագած հումանիտար խնդիրների լուծմանը՝ կողմերն ընդգծել են հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր