00:00:00

Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդլայնվում է

14:09, 01 օգոստոս 2022 Արտաքին քաղաքականություն

Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդլայնվում է. Առողջապահության ոլորտը կարող է դառնալ հիմնական առանցքներից:
 
Առաջիկայում Բելգրադում ՀՀ դեսպանության բացումը նոր շունչ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը:
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:
 
Գործընկերներն առանձնացրել են համագործակցությունը զարգացնելու ուղղություններ՝
 
• բժիշկների փորձի փոխանակման հնարավորություն,
• բժշկական կենտրոնների միջև մշտական կապ,
• առողջության առաջնային օղակի բարեփոխումներ,
• բժշկական թիմերի փոխայցելություններ,
• արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների ստեղծում
 
Քննարկվել է նաև նշված ոլորտներում համագործակցության հուշագիր կնքելու հարցը:
 
Առողջապահության նախարարություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր