Փորձագետների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ռուսաստանցիները հուլիս ամսին առավել հաճախ հանգստի են մեկնել Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Սոչի քաղաքներ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ փոխանցել է OneTwoTrip-ը։
Ինչ վերաբերում է այլ երկրներին, ապա ամենահայտնիների ցանկում են Հայաստանը, Տաջիկստանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Բելառուսը, ԱՄԷ-ն և Վրաստանը։
Առավել նկատելի աճել է դեպի Տաջիկստան (10 անգամ) և Ղազախստան (9,4 անգամ) ավիատոմսերի պահանջարկը։