ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ադրբեջանական կողմը Թաղավարդի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը։
Այս մասին ասված է ՌԴ ՊՆ-ի` հուլիս 29-ի տեղեկագրում։
«Մեկ օրվա ընթացքում Թաղավարդի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում ։ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի «զինված կազմավորումների» դիրքերի ուղղությամբ: Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությամբ, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, միջադեպը կարգավորվել է»: