Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական սադրանքների ՀՀ սահմաններին։ Այդ մասին է վկայում այդ երկրի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե նախարար Զաքիր Հասանովը հրամայել է բանակին պատրաստ լինել Հայաստանի կողմից հնարավոր սադրանքների «անհապաղ և վճռական» զսպմանը։
Նկատենք, որ վերջին օրերին հենց Ադրբեջանն է ռազմական սադրանքների դիմել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի սահմաններին։ Ավելին, ռուս խաղաղապահները հաստատել են, որ Ադրբեջանը Թաղավարդի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը։
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հասանովը նման հրաման է տվել ադրբեջանա-հայկական սահմանին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։