00:00:00

Սոս համայնքում վերակառուցվել է պատերազմում վիրավորված կամավորականի տունը

22:37, 28 հուլիս 2022 Լեռնային Ղարաբաղ

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը Արցախի Հանրապետության  Մարտունու շրջանի Սոս համայնքում վերակառուցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված Հարութ Հենրիկյանի բնակարանը:

 
 
Հարութը պատմել է, որ պատերազմի առաջին իսկ օրերից  զինվորագրվել է աշխարհազորին և մեկնել ՊԲ պաշտպանական շրջան՝ մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը: Սակայն, լսելով, որ թշնամին պատրաստվում է հարձակվել և  գրավել հայրենի Սոսը, անմիջապես վերադարձել է պաշտպանելու իր ծննդավայրը: Հոկտեմբերի 29-ի գիշերն  անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել՝ ոտքերի շրջանում: Վիրավորվելուց հետո  Հարութն արդեն շուրջ տասը վիրահատություն է տարել, որոնք  մինչ օրս շարունակվում են:
 
«Տան պայմաններն այնքան էլ հարմարավետ չէին: Այժմ բարելավվել են՝  շնորհիվ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի»,-ասել է Հարութը՝ շնորհակալություն հայտնելով հիմնադրամին աջակցության համար:
 
Պատերազմից հետո, Հենրիկյանների տանը երկար սպասված իրադարձություն տեղի ունեցավ՝ Հարութն ընտանիք կազմեց, և այսօր նորաստեղծ ընտանիքը նոր բնակիչ ունի՝ փոքրիկ Մարկը, ով ծնողների ու հարազատների մխիթարությունն է այս ծանր օրերին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր