00:00:00

ԱՄՆ-ն 120 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման նպատակով

11:42, 28 հուլիս 2022 Արտաքին քաղաքականություն

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 28-ին, հաստատեց ,Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. ,Հայաստանի կառավարությանև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև 2022թ. հունիսի 29-ին ստորագրվել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը:

Զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության  ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:

ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը Նպատակներին հասնելու համար կազմում է 120,000,000 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը Նպատակների միջև հետևյալ կերպ.

68,565,000 ԱՄՆ դոլար ժողովրդավարության խթանման համար

51,435,000 ԱՄՆ դոլար տնտեսական անվտանգության բարելավման համար:

Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր