00:00:00

Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն

18:51, 27 հուլիս 2022 Լեռնային Ղարաբաղ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական մշտադիտարկման այցն են կատարել Ստեփանակերտի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նա նաեւ նշել է. «ՄԻՊ ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում են պահել երեխաների առողջության պահպանման, սոցիալական ապահովության և այլ իրավունքների պաշտպանության առկա վիճակը, պահման ընդհանուր պայմանները, մասնավորապես` ժամանցի կազմակերպման և առօրյային առնչվող հարցերը։

Այցի շրջանակներում առանձնազրույցներ են անցկացվել հաստատության ղեկավար կազմի և երեխաների հետ: Արձանագրված խնդիրների կապակցությամբ Պաշտպանը հանդես է եկել համապատասխան առաջարկություններով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր