Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նա նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։
Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը։