Ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ ընդունված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի կյանքը ցավոք բժիշկները փրկել չկարողացան։
Irakanum.am-ի թղթակցի փոխանցմամբ, զինծառայողի ստացած վնասվածքները կյանքի համար անհամատեղելի են եղել եւ զինծառայողը մահացել է։
Հիշեցնենք, Զինծառայողը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով' զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել էր վատթարացում, վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր: