00:00:00

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման վրա․ Միրզոյան

21:07, 26 հուլիս 2022 Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա, այս մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների հարցին ի պատասխան, թե ինչ ազդեցություն ունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա:

«Իհարկե, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա: Ուստի մենք փորձում ենք գտնել կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ և մեխանիզմներ՝ այս մարտահրավերները հասցեագրելու, և հնարավորության դեպքում, չեզոքացնելու համար: Հուսով եմ, որ մենք կհաջողենք այս գործընթացում»,– ասել է նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր