00:00:00

Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետի հետ հանդիպման մասին խոսք լինել չի կարող

05:47, 26 հուլիս 2022 Մամուլ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր հանդիպումը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բացառվում է, հայտնում է Anadolu-ն։

«Մենք հասկացրեցինք, որ Հունաստանը պետք է վերջ դնի իր ոչ անկեղծ եւ անազնիվ դիրքորոշմանը»,- ասել է նա։

Էրդողանը դգոհություն է հայտնել առ այն, որ Հունաստանը փորձում է խանգարել Թուրքիային ամերիկյան կործանիչներ ձեռք բերել, մինչդեռ իր պաշտպանական ռազմավարության մեծ մասը կապում է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ սերտ ռազմական համագործակցության հետ։

Նա Աթենքին մեղադրել է «բարիդրացիական հարաբերությունների, ինչպես նաեւ Լոզանի եւ Փարիզի համաձայնագրերի դեմ գործելու մեջ»։

«Ի՞նչ պետք է անել: Ձեռքերը ծալած նստել եւ ասել. «Հունաստան, արա՝ ինչ ուզում ես»: Երբ ժամանակը գա, Թուրքիան կանի այն, ինչ անհրաժեշտ է։ Միցոտակիսը, հավանաբար, չգիտի, որ այդ կղզիների ինքնիշխանությունը նրանց տրվել է այն պայմանով, որ նրանք ոչ ռազմական կարգավիճակում են մնալու, բայց նա կիմանա այդ մասին»,- հավելել է Էրդողանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր