Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հուլիսի 23-ի ուղերձում ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների խորհրդարան վերադառնալու մասին տեղեկատվությունը ՀՀ ԱԺ ընդդիմադիր ուժերը չեն հաստատել։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության կապերի բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանի բոլոր խորհրդարանական ուժերի Արցախ գալու հրավերը ուժի մեջ է։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել Հայաստանի խորհրդարանականներին՝ ողջունելով ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը։