Նյու Յորքի նախկին փոխնահանգապետ Բեթսի Մաքքոուին հայտարարել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար և 2016 թ. ԱՄՆ նախագահի ընտրություններում ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնը իր պահվածքով խայտառակում է Միացյալ Նահանգներին: Այս մասին հաղորդում է Fox Business- ը:
«Քլինթոնը գնում է երկրից երկիր, քաղաքից քաղաք, կրկին մեղադրելով մեկ այս, մեկ այն գործչին նրա համար, որ պարտվել է նախագահական մրցարշավում»,- ասել է Մաքքոուին:
Ըստ նրա՝ Հիլարի Քլինթոնը «խայտառակում է ինքն իրեն և Միացյալ Նահանգներին, երբ առաջ է քաշում նման մեղադրանքներ»: