00:00:00

Ադրբեջանի ԱԳՆ-ն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բրյուսելում կայացած բանակցություններում քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունները

12:56, 20 հուլիս 2022 Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ Բրյուսելում կայացած բանակցություններում քննարկել են համագործակցության հեռանկարները և տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության ներկայիս վիճակի և ապագա հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։

«Միևնույն ժամանակ նշվել են Ադրբեջանի կողմից հետհակամարտային փուլում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռնարկվող քայլերը», - փոխանցում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր