Թեհրանում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, հաղորդում է Mehr-ը։
Նախագահները Թեհրանում մասնակցում են Սիրիայի հարցով գագաթաժողովին։
Պուտինը եւ Էրդողանն ավելի վաղ առանձնազրույցներ են անցկացրել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ։