Ազգային ժողովը հրաժարվել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ գերեվարված հայ տղաներին Ադրբեջանում տեսակցելու վերաբերյալ նամակը փոխանցել Միլլի Մեջլիսի խոսնակին։ Այս մասին Irakanum.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայկ Մամիջանյանը։
Մամիջանյանի խոսքով, ինքը պաշտոնական այդ նամակով դիմում է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ գերեվարված եւ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու եւ այցելություն կազմակերպելու պահանջով։ Սակայն հայկական կողմը հրաժարվում է այդ նամակը փոխանցել։
«Ավելի քան երկու ժամ տանել-բերելուց հետո ասացին, որ մենք Ադրբեջանի հետ չունենք դիվանագիտական կապեր։ Իսկ ուրիշ այլ հարցերի համար դիվանագիտական կապեր կարողանում են հաստատել, բայց գերեվարված մեր եղբայրների հետ կապված նախաձեռնության հարցում չկարողացան »,-ասաց Մամիջանյանը՝ շեշտելով, որ ՀՀ իշխանությունները խոչընդոտում են տղաներին այցելելու իր նախաձեռնությանը։
Մամիջանյանի խոսքով՝ ինքը, այնուամենայնիվ, նամակն էլեկտրոնային փոստով փոխանցել է Միլլի Մեջլիսի ղեկավարին։