ին տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
- Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։
- Բնակչությանը խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
- Օգտագործել սովորականից շատ հեղուկներ։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է:
- Հնարավորության սահմաններում, դրսում չմնալ, պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով ամառային գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ։
- Ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից։
- Չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենայում, ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ այդպես հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը։
ՆԳ նախարարությունը հորդորում է հետևել կանոններին և խուսափել արտակարգ պատահարներից։