00:00:00

Հայ զբոսաշրջիկները 43 մլն դոլար են ծախսել Վրաստանում

21:04, 18 հուլիս 2022 Արտաքին քաղաքականություն

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 1,14 միլիարդ դոլարի եկամուտ։

Տվյալների համաձայն՝ ամենաբարձր եկամուտը գրանցվել է հունիսին, երբ երկրում 387 հազար այցելու ծախսել է 302 մլն դոլար։ Հաղորդում է Aliq.ge-ն։

Ազգային բանկի հաշվետվությունը ներառում է զբոսաշրջության եկամուտներն ըստ երկրների։ Այս առումով առաջին տեղում Ռուսաստանի Դաշնությունն է: Ընդհանուր առմամբ, ռուսաստանցիներն այս տարի Վրաստանում ծախսել են 219 մլն դոլար։ Այցելուների թվով երկրորդ տեղում Բելառուսն է, որն այս տարի Վրաստանում ծախսել է 122,6 մլն դոլար:

Մյուս երկրների դեպքում տվյալները հետևյալն է՝

Եվրամիություն՝ 121 մլն դոլար, 97 հազար 496 այցելու,

Թուրքիա՝ 109 մլն դոլար, 262 հազար 137 այցելու,

Ուկրաինա՝ 108 մլն դոլար, 70 հազար 903 այցելու,

Իսրայել՝ 105 մլն դոլար, 84 հազար 577 այցելու,

Հայաստան՝ 43 մլն դոլար, 195 հազար 770 այցելու,

Ադրբեջան՝ 39 մլն դոլար, 66 հազար 398 այցելու,

Սաուդյան Արաբիա՝ 38 մլն դոլար, 29 հազար 763 այցելու,

Իրան՝ 31 մլն դոլար, 37 հազար 229 այցելու,

այլ երկրներ՝ 208,7 մլն դոլար։

Ներկայումս Ռուսաստանի քաղաքացիների ծախսերը կազմում են զբոսաշրջության ընդհանուր եկամուտի 19 տոկոսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր