00:00:00

Ես ձեզանից մեկն եմ, կանգնած եմ յուրաքանչյուրիդ կողքին. Վալերիյ Օսիպյան

00:26, 17 մայիս 2018 Իրավական

Մայիսի 16-ին ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նախքան պարապմունքի թեմային անցնելը Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության կազմակերպման, կատարողական կարգապահության ամրապնդման և մասնագիտական որակների բարելավման խնդիրներին: Ոստիկանության պետը աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում կարևորեց տարածքային ստորաբաժանումների ղեկավարության անձնական պատասխանատվության հարցը: Գործնական պարապմունքի ընթացքում Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև ծառայության մեջ կոռուպցիոն ռիսկերի, հանցագործությունները հաշվառումից թաքցնելու դեպքերի բացառման, ոստիկանության տարածքային բաժիններում անձնակազմի հետ աշխատանքի և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման խնդիրներին: https://www.youtube.com/watch?v=_5217I9B09c

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր