ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թվիթերում անդրադարձել է երեկ կայացած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
« Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը դրական քայլ են կատարել՝ հանդիպելով Թբիլիսիում: Ուղիղ երկխոսությունն է Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու ամենաապահով ճանապարհը»,- գրել է նա: