Թբիլիսիում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկու նախարարների դեմ առ դեմ հանդիպումից հետո ընդլայնված կազմով հանդիպում է տեղի ունեցել։
Նշվում է, որ քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, տրանսպորտի հետ կապված եւ այլ հարցեր։