00:00:00

«Երազում եմ խոսել Պուտինի հետ». Վրաստանի նախագահ

02:30, 17 մայիս 2018 Աշխարհ

«Միշտ ասել եմ, որ երազում եմ այն պահի մասին, երբ կխոսեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ... Գիտե՞ք դա ինչպես է կոչվում: Դա կոչվում է երկխոսության ժամանակակից ձև: Այդպես է ինձ հետ խոսում Լեհաստանի նախագահը, Գերմանիայի կանցլերն ու Ֆրանսիայի նախագահը»: Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Sputnik-ը: Վրաստանի նախագահը նշել է, որ ցանկանում է խոսել Պուտինի հետ ոչ թե ելնելով նրա իմիջից, այլ ռուսական ընտանիքների շահերից: «Այն քաղաքականությունը, որը մենք ձևավորել ենք Ռուսաստանի հետ իշխանության գալուց հետո, իմ կարծիքով, ճիշտ է: Մենք ասում ենք. «Մենք ձեզ ռացիոնալ երկխոսություն ենք առաջարկում»: Ի՞նչ է ռացիոնալ երկխոսությունը: Դա նշանակում է՝ եկեք նստենք և միասին խոսենք»,- ընդգծել է Վրաստանի նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր