00:00:00

Սյունիքում ԲԿ տնօրեն նշանակելու հարցը` կռվախնձոր․ «Ժողովուրդ»

09:44, 15 հուլիս 2022 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապանյան կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզկենտրոնում այժմ էլ բժշկական կենտրոնի տնօրեն նշանակելու համար են իշխանավորները ներքին պայքար մղում՝ փորձելով մեկը մյուսին ապացուցել, որ հենց իր խոսքն է անցնելու:

Այսպես, տեղեկացանք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն է շահագրգռված, որ ընկերը՝ Ասատուր Ասատրյանը, ԲԿ-ի տնօրեն դառնա: Նրան հետ այդ հարցում համակարծիք է առողջապահության երբեմնի նախարար, այժմյան պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Դանիելյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց, որ Ասատրյանն իր ընկերն է, բայց ընդգծեց՝ տնօրեն նշանակելու հարցը նախեւառաջ ոլորտից գլուխ հանողների տիրույթում է: «Այո, տեղյակ եմ, որ մեր լավ ընկերոջ՝ Ասատուր Աստրյանի անունն է քննարկվում, եւ ես ողջունում եմ նրա թեկնածությունը: Ուրախ կլինեմ, որ նա նշանակվի, բայց ընտրությունը մրցութային կարգով է, հետեւաբար այստեղ ինտրիգներ փնտրելը տեղին չէ»,- հավելեց նա: «Ի՞նչ հարցեր ու խնդիրներ ունեք մարզպետի հետ»,- հարցրինք պատգամավորին: «Նման խնդիր չկա, ու զարմանում եմ, որ նման տեսակի հարցեր են հրապարակ գալիս»,- վստահեցրեց Դանիելյանը:

Նույն հարցը փորձեցինք նաեւ Գեղարքունիքի փոքրիկ գյուղի գյուղապետի պաշտոնից թռիչքաձեւ աճով միանգամից Սյունիքի մարզպետ նշանակված Ռոբերտ Ղուկասյանին ուղղել ու Կապանի ԲԿ-ի տնօրենի ընտրության մասով նաեւ նրա տեսակետը լսել: Նա, սակայն, որ մոտ մեկ ամիս առաջ մեզ հետ զրույցում խոստացել էր արձագանքել մեր զանգերին ու ցանկացած պարագայում մեկնաբանությամբ հանդես գալ, արհամարհեց մեր թե՛ զանգերը, թե՛ հաղորդագրությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր