Վայոց ձորի մարզի Խաչիկի բնակչին երեք ադրբեջանցիներ իր կամքին հակառակ տեղափոխել են Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար մարզ հունիսի 3-ին, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Ըստ կառույցի՝ նա բոխի հավաքելու նպատակով միայնակ գնացել է գյուղի և Ադրբեջանի սահմանակից «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղ էլ նրան են մոտեցել ինքնությունները դեռևս չպարզված ադրբեջանցիները։
Երկու օր առաջ՝ հունիսի 12-ին, Ա.Խ.-ին վերադարձրել են «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղից վերջինս վերադարձել է Խաչիկ գյուղ, հավելում է կոմիտեն։
Նշվում է նաև, որ Խաչիկ գյուղի բնակչի անհետացման մասին եղբայրն է ահազանգել հունիսի 6-ին։
Հունիսի 16-ին դատախազությունում քրեական գործ է հարուցվել։