«Օրերս այցելել եմ Ասկերանի շրջան և տեղում հետևել երեք խոշոր տնտեսվարողների կողմից տարվող աշխատանքների ընթացքին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նաեւ նշել է. «Դրանցից երկուսն իրենց գործունեությունը սկսել են պատերազմից հետո, իսկ երրորդը՝ ընդլայնել ըստ նախանշվածի: Ծրագրերն իրապես շատ կարևոր են, քանի որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում ապահովելու են բարձր տնտեսական արդյունք, հարյուրավոր աշխատատեղեր: Սակայն առանցքայինը, որի վրա կցանկանայի հրավիրել յուրաքանչյուր հայի ուշադրությունը, ապրող Արցախն է... Հող հայրենին շեն պահելու լավագույն բանաձևը այն մշակելով ապրեցնելն է»: