00:00:00

6 ամսով արգելվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը ՀՀ-ից

12:16, 07 հուլիս 2022 Տնտեսություն

Վեց ամիս ժամկետով՝ 2022 թվականի հուլիսի 8-ից և գործում է մինչև 2023 թվականի հունվարի 8-ը, կարգելվի Հանրապետությունից խոշոր եղջերավոր անասունների չմշակված մորթերի, ոչխարների ու գառների չմշակված մորթերի և մի շարք տեսակի մորթերի արտահանումը։ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության արժանացավ առանց քննարկման։

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, նման նախաձեռնությունը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:

Նշվում է նաև, որ տեղական հումքի ապահովումը հնարավորություն է տվել ընկերություններին ընդլայնել արտադրական ծավալները և գրեթե ամբողջությամբ իրացնել տեղական հումքը։

«Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կաշվի արգելքի ՀՀ կառավարության որոշման ընդունումից՝ սույն թվականի դեկտեմբերի 16-ից մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ընկերությունների կողմից ընդունվել է 623,819 կգ չմշակված տավարի և 4768 հատ չմշակված ոչխարի կաշի։ Որոշման արդյունքում տեղական կաշվի մշակումն ավելացել է և արտերկրից հումք ներմուծելու անհրաժեշտություն չի առաջացել»,-նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծի հիմանվորման մեջ ամրագրված է, որ կաշվի մշակումը վերամշակող ընկերությունների կողմից ավելացել է ավելի քան 4 անգամ և որոշման ընդունումը հնարավորություն է տվել ընկերություններին ամբողջությամբ օգտագործել տեղական հումքն՝ առանց լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր