00:00:00

Արցախի ԱԳ նախարարը Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

12:17, 05 հուլիս 2022 Լեռնային Ղարաբաղ

Այսօր՝ հուլիսի 5-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի հետ։

Դավիթ Բաբայանը շնորհավորել է գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն և հաջողություններ։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և հնարավոր զարգացումները։ Ընդգծվել է ինչպես Արցախի և Մեձդնեստրի, այնպես էլ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցության պահպանման և ընդլայնման անհրաժեշտությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր