Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 27-ից հուլիսի 3-ը:
Սևանա լճի մակարդակը հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.74մ (03.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 31սմ-ով։
Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 5.593մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 3-ը ներառյալ՝ 38.707մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.734մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 3-ը ներառյալ՝ 144.958մլն. մ³: