00:00:00

Մարտունի քաղաքի հարակից տարածքում այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկ տարածք և թփուտներ

08:22, 30 հունիս 2022 Լեռնային Ղարաբաղ

Հունիսի 29-ին՝ ժամը 18:52-ին, ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, Մարտունի քաղաքի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին:

 

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, անմիջապես կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և տեխնիկական ու ձեռքի միջոցներով իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:55-ին, լիամարվել՝ ժամը 23:10-ին:

 

Նախնական տվյալներով այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկ տարածք և թփուտներ:
Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր