00:00:00

«Գործով կա ապացույցների ոչնչացում. որոշակի ձայնագրություններ են ոչնչացվել». Սոնա Մնացականյանի հայր. aravot.am

11:54, 27 հունիս 2022 Մամուլ

Ապրիլի 16-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը մտահոգված է, նրա տեղեկություններով՝ գործով առկա որոշ ապացույցներ ոչնչացվել են:

«Վերաքննիչ դատարանում կալանքի քննության նիստին մասնակցելով՝ հասկացա, որ գործով կա ապացույցների ոչնչացում. որոշակի ձայնագրություններ են ոչնչացվել: Ինչի մասին նախաքննության ավարտից հետո փաստաբանս կներկայացնի: Ինձ համար ակնհայտ դարձավ, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալին չկալանավորեց, որովհետեւ նա վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդն էր: Ուրիշ այլ բան չկա: Դատարանում դրա մասին բազմիցս շեշտեց մեղադրյալի պաշտպանը: Ուղիղ մեջբերում եմ նրա խոսքերից՝ վերջիվերջո նա վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդն է, հո սովորական վարորդ չէր, որ կանգներ: Մինչդեռ մարդկային տեսանկյունից պետք է կանգներ ոչ միայն ինքը, այլեւ վարչապետը: Ի՞նչ է ստացվում, որ կա դասակարգում մահվան ելքով վրաերթի դեպքում հասարակ «Գազել»–ի վարորդի ու վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդի միջեւ: Դուրս է գալիս, որ ամեն օր ամենաբարձր մակարդակով, որ քարոզում են, թե ոստիկանը ծառայում է ժողովրդին, օրենքը հավասար է բոլորի համար, դատարաններն անկախ են, դատավորներին որեւէ գործով չեն հրահանգում, ընդամենը միֆ է ու փուչիկ: Ունեմ հոռետեսական հարց, եթե վրաերթի ենթարկված անձի անունը լիներ ոչ թե Սոնա Մնացականի Մնացականյան, այլ Մարիամ Նիկոլի Փաշինյան, իհարկե, ոչ ոքի նման դժբախտություն չեմ ցանկանում, արդյոք վարորդը կլինե՞ր ազատության մեջ… Եվ էդ այն մարդը, որին ես երկու անգամ ընտրել եմ, խոստումներ էր տալիս՝ մեղավորը կպատժվի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/06/27/1276629/?fbclid=IwAR06nGqAIRXGdEw1yvE7cxQ_KXFW7U-Y1gZ7R3fAksUVMIg4psvtIXYOSHI

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր