ՆԳ նախարարի կարգադրությամբ և ոստիկանության պետի հրամանով, հունիսի 25-ի գիշերը մայրաքաղաք Ստեփանակերտում խստացված ռեժիմով հատուկ միջոցառումները շարունակվել են։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից։
Ուժեղացված ծառայության շրջանակներում կանգնեցվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվել են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը։
Արդյունքները կամփոփվեն ավելի ուշ։