00:00:00

ԵԽԽՎ-ում կոռուպցիոն բացահայտումների շուրջ վերջին զարգացումները

21:06, 16 մայիս 2018 Աշխարհ

Աժ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ինչպես ավելի վաղ հայտնել էի՝ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում Վեհաժողովում կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ անկախ հետաքննող մարմինը ներկայացրել էր իր զեկույցը: Հետաքննությունը կազմվել է ԵԽԽՎ քարտուղարության աշխատակիցների, ԵԽԽՎ պատվիրակների, ԵԽ–ում անդամ երկրների մի շարք դեսպանների վկայությունների, միջազգային ՈԿԿ-ների, լրատվամիջոցների բացահայտումների հիման վրա։ Զեկույցն անդրադառնում է ԵԽԽՎ-ում լոբբինգի, Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու դեպքերին: Ոչ օրինական գործունեություն ծավալած անդամների շարքում են ԵԽԽՎ գործող և նախկին պատվիրակներ։ Զեկույցի բացահայտումների արդյունքում ռումինացի պատգամավոր, Վեհաժողովում ԵԺԿ քաղաքական խմբի նախագահ Չեզար Պրեդան ներկայացրեց իր հրաժարականը խմբի ղեկավարի պաշտոնից: Անկախ մարմնի զեկույցի հիման վրա ԵԽԽՎ-ում ընդունվեց համապատասխան բանաձև, որում, այլ առաջարկությունների և սահմանած հետագա գործողությունների հետ մեկտեղ, կոչ է արվել կոռուպցիոն գործարքներում ներգրավված ԵԽԽՎ գործող պատվիրակներին հրաժարական տալ: ​Մայիսի 15-ին տեղի ունեցած Վեհաժողովի Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը շարունակել է հարցի քննարկումը` անդրադառնալով չորս անդամի գործերին՝ Պեդրո Ագրամունտի /Իսպանիայի պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ նախկին նախագահ, EPP խմբի անդամ/, Խորդի Չուկլայի /Իսպանիայի պատվիրակության անդամ, ALDE խմբի անդամ/, Սամադ Սեիդովի /Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, EC խմբի անդամ/, Չեզար Պրեդայի /Ումինիայի պատվիրակության անդամ, EPP խմբի անդամ/: ​Համաձայն հանձնաժողովի որոշման՝ նշված պատգամավորները կոպտորեն խախտել են Վեհաժողովի անդամի կանոնակարգը և զրկվում են կազմակերպությունում որևէ պաշտոն զբաղեցնելու, զեկուցող նշանակվելու, անդամ երկրներում ընտրություններ դիտարկելու, վեհաժողովն այլ մարմիններում ներկայացնելու և այլ իրավունքներից: ​Ագրամունտի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 10 տարով, իսկ մնացած 3 պատգամավորների նկատմամբ՝ 2 տարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր