Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել Արցախի իրավունքները, ազատությունն ու ապագան. Որպես համեմատություն կարելի է բերել նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ, որտեղ բանտարկյալները նույնպես իրավունքներ ու ազատություններ ունեին։ Օրինակ՝ նրանք կարող էին օրական 2 րոպե քնել, երազնել տեսնել։ Բայց արդյոք դա երաշխավորո՞ւմ էր նրանց ապահով ապագան։ Դա երաշխավորում էր նրանց մահապատժը, գազախցիկները, հյուծվածությունը։
Ահա թե ինչ է մեզ սպասում: Այսինքն՝ մեր անվտանգության ու ազատությունների հարցերն ու շրջանակները գործնականում չեն տարբերվելու անվտանգության ու ազատությունների այն շրջանակներից, որոնք ունեին Օսվենցիմի և Բուխենվալդի բանտարկյալները»,- գրել է նա։